Կառավարությունը մտադիր է հեղափոխական լուծում տալ տրանսպորտի ոլորտի խնդիրներին

  • Ներքին կյանք - 20 Ապրիլի 2017, 14:09

Կառավարությունը մտադիր է հեղափոխական լուծում տալ տրանսպորտի ոլորտի խնդիրներին, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը:

“Քննարկվել է տրանսպորտի ոլորտին հեղափոխական լուծում տալու հարցը, քանի որ այսօր ոլորտը չի բավարարում բնակիչներին: Առաջարկություններ պետք է ներկայացնենք նոր տրանսպորտի համակարգի ներդրման ուղղությամբ»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:

Հարցին, թե ի՞նչ է ենթադրում հեղափոխական լուծումը, նա պատասխանեց. «Լավ որակի մեքենաներ և սպասարկման որակի բարձրացում»:

Մինչև հունիսի մեկը, ըստ նրա, կներկայացվի տեխնիկական առաջադրանք, դրանից հետո կմաշկվի նոր տրանսպորտային համակարգը: Ըստ այդմ, արդեն աշխատանքներ կտարվեն: Դեռ հայտնի չէ, թե որքան գումար կպահանջվի:

«Ներդրումների չափն այսօր չենք կարող ասել, որովհետև չգիտենք, թե մոտավորապես ինչ կարգի պահանջներ են ներկայացվելու», ասաց նախարարը:

Ամենաընթերցվածը