Կառավարության որոշումը ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ

  • Ներքին կյանք - 20 Ապրիլի 2017, 12:21
Մայիսի 8-ը և 9-ը կլինեն ոչ աշխատանքային օրեր, այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Մայիսի 8-ի փոխարեն աշխատանքային կլինի մայիսի 20-ը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց՝ քանի որ մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններ են նախատեսված, հետևաբար նպատակահարմար չէ, որ աշխատանքային օրը տեղափոխվի մայիսի 13:

«Ինչի, ընտրություններից առաջ չի՞ կարելի աշխատել»,- հարցրեց Կարեն Կարապետյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք հաստատություններ դառնում են ընտրատեղամասեր, ապա բնականոն աշխատանքը կխաթարվի», բացատրեց Դավիթ Հարությունյանը:

Ամենաընթերցվածը