Ես արդեն հանձնարարել եմ պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Այդ մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է ապրիլի 20-ին Կարեն Դեմիրճյան համալիրում մեկնարկած Ազգ-բանակ համաժողովի իր ելույթում: Սարգսյանը հայտարարել է, որ այդ խնդիրը վերջնականապես պետք է լուծվի եւ պետք է լուծվի մինչեւ 2019 թվականի ավարտը: Սերժ Սարգսյանը ասել է, որ հանձնարարել է նաեւ լուծում տալ սեփականաշնորհման ենթակա ՊՆ այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած զինծառայողները:
Սերժ Սարգսյանի հանձնարարությունը պաշտպանության նախարարին
- Ներքին կյանք - 20 Ապրիլի 2017, 11:38