Ռուսական բազայի կորած զինծառայողը գնացել էր մերկապարուհիների հետ զվարճանալու

  • Ներքին կյանք - 20 Ապրիլի 2017, 11:33
Ապրիլի 19-ի երեկոյան հայտնի է դարձել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի Կ.Հալաբյան փողոցի թիվ 4/1 հասցեից հայտնաբերվել է ռուսական 102-րդ բազայի՝ անհետացած ռուս պայմանագրային զինծառայող Դմիտրի  Լոշմանովը: Նրան տեղափոխել էին Շիրակի մարզի քննչական վարչություն:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 16-ին Դմիտրի Լոշմանովը ստացել է աշխատավարձ եւ ընկերների հետ զվարճանալու նպատակով գնացել է Գյումրու «Լաքի» գիշերային ակումբ: Ինչպես armtimes.com-ի աղբյուրներն են տեղեկացնում՝ Լոշմանովը գիշերային ակումբում «մի լավ խմել է», ծանոթացել եւ մտերմացել է մի քանի մերկապարուհիների հետ, որից հետո միասին գնացել են մերկապարուհու «Մուշ» թաղամասի բնակարան:

«Մի քանի օր այնտեղ մնալուց հետո, փողերը վերջացել են, իսկ այդ կինը ինչ-որ ձեւով տեղեկացրել է ոստիկաններին, թե կորած զինվորը այստեղ է՝ եկեք, տարեք»,- պատմեց ոստիկանության մեր աղբյուրը:

Ամենաընթերցվածը