Ռուսական ռազմաբազայից փախած Լոշմանովին գտել են. armtimes.com

  • Ներքին կյանք - 19 Ապրիլի 2017, 22:57
Գյումրու «Մուշ-2» թաղամասում գտել են Դմիտրի Լոշմանովին: Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Դատախազի խոսքով՝ Դմիտրի Լոշմանովը սթափ է, չի գտնվում ալկոհոլի ազդեցության տակ: Նրան հայտնաբերել են նշյալ թաղամասի բնակարաններից մեկում:

Նրան այժմ տեղափոխում են ոստիկանության «Մուշի» բաժին: Դեպքի մանրամասները ըստ դատախազի` պարզ կդառնան առաջիկայում, տարվում են աշխատանքներ:

Armtimes.com-ին ոստիկանության մեր աղբյուրները փոխանցեցին, որ որպես վարկած շրջանառվում է այն հանգամանքը, որ Դմիտրի Լոշմանովը եղել է ինչ-որ կնոջ բնակարանում:

Հիշեցնենք, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ապրիլի 18-ին Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ապրիլի 16-ին՝ ժամը 9:30 սահմաններում, պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակարանից եւ չի վերադարձել:

Ամենաընթերցվածը