Կառավարությունը հարկային արտոնություն կտա Ամուլսարի հանքավայրի շահագործողին

  • Ներքին կյանք - 19 Ապրիլի 2017, 18:27
Կառավարությունը վաղվա նիստում հարկային արտոնություն կտա Ամուլսարի հանքավայրի շահագործման լիցենզիա ստացած «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգ, ըստ որի՝ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգվելու է:

Նշվում է, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ նպատակն է Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի կառուցումը և շահագործումը։ Հանքի շահագործման ընթացքում կարտադրվի մոտ 2 միլիոն ունցիա ոսկի և մոտ 3 միլիոն ունցիա արծաթ, որը ամբողջականությամբ կարտահանվի:

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքավայրի շահագործմանը բնապահպանները դեմ են, քանի որ այն շատ մոտ է գտնվում Ջերմուկ առողջարանային քաղաքին:

Ամենաընթերցվածը