Մայիսի 17-ից Երեւան-Թել Ավիվ ուղիղ չվերթներ կիրականացվեն

  • Ներքին կյանք - 19 Ապրիլի 2017, 18:24
«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 17-ից թռիչքներ կիրականացնի Երեւան-Թել Ավիվ-Երեւան ուղղությամբ:

Ինչպես հաղորդում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել Իսրայելի հետ երկարատեւ բանակցությունների արդյունքում:

Չվերթները կիրականցվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին:

Ամենաընթերցվածը