Արփենի գյուղում անասնագոմի տանիքի փլուզման հետեւանքով տուժել է հարյուրից ավելի անասուն

  • Ներքին կյանք - 19 Ապրիլի 2017, 16:59
Շիրակի մարզի Արփենի գյուղի վերջնամասում ապրիլի 19-ին անասնագոմի տանիք է փլուզվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով փլուզվել են անասնագոմի տանիքը և պատերը՝ 530 քմ, կառուցատարրերի տակ է մնացել մոտ 110 մանր եղջերավոր անասուն: 

Ամենաընթերցվածը