Երեւանի թիվ 147 հիմնական դպրոցը կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը

  • Ներքին կյանք - 19 Ապրիլի 2017, 15:45

Երեւանի թիվ 147 հիմնական դպրոցը, որտեղ սովորել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, կկրի հերոսի անունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ դպրոցի կողմից արված առաջարկը վերջնականապես կհաստատվի Երևանի ավագանու առաջիկա նիստում:

Ավելի վաղ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը սոցցանցում գրառում էր կատարել՝ մասնավորապես նշելով, որ ապրիլի 18-ին Երևանի ավագանու կրթության, մշակույթի, սպորտի և տուրիզմի հանձնաժողովում ներկայացվել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևանի թիվ 147 դպրոցն անվանակոչել Արցախի հերոս, այդ դպրոցի շրջանավարտ Ռոբերտ Աբաջյանի անունով:

«Հանձնաժողովի անդամներս միաձայն դրական եզրակացություն տվեցինք այդ նախագծին: Ուրախ եմ այս նախագծի համար»,-գրել է Անահիտ Բախշյանը:

Ամենաընթերցվածը