Ռուս զինծառայողին փնտրում են Շիրակի մարզի տարածքում. Շիրակի դատախազ

  • Ներքին կյանք - 19 Ապրիլի 2017, 13:03
Այս պահին առկա բոլոր փաստական տվյալները թույլ են տալիս վկայելու, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայից փախուստի դիմած զինծառայողը դուրս է եկել խանութ՝ գնումներ կատարելու համար և չի վերադարձել: Այս մասին Lragir.am-ին ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

“Այս պահին կատարվում են ակտիվ որոնողական աշխատանքներ: Նրան փնտրում են Շիրակի մարզի տարածքում, նաև նշված անձին հայտնաբերելու կապակցութամբ համանապատասխան կողմնորոշումներ են ուղարկվել ոստիկանության այլ բաժիններ”, ասաց դատախազը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

Հիշեցնենք, որ ռուսական ռազմաբազայից փախուստի դիմած պայմանագրային զինծառայողը ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դմիտրի Լոշմանովն է:

Ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում, նա դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով և չի վերադարձել:

Դատախազության տվյալներով՝ նա զինված չէ և եղել է քաղաքացիական հագուստով:

Ամենաընթերցվածը