Հակառակորդի կրակոցից վիրավորված Թաթուլ Հարությունյանի վիճակը շարունակում է մնալ ծանր

  • Ներքին կյանք - 19 Ապրիլի 2017, 11:58
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանի առողջական վիճակում դեռ փոփոխություններ չկան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Թաթուլ Հարությունյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Փոփոխությունների դեպքում մենք անպայման կտեղեկացնենք»,-ասաց Սենոր Հասրաթյանը:

Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը:

Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: