Առաջիկա օրերին հանրապետությունում անձրևները կշարունակվեն. ջերմաստիճանն էապես չի փոխվի

  • Ներքին կյանք - 19 Ապրիլի 2017, 10:17
Հանրապետության տարածքում ապրիլի 19-ին և 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից` ապրիլի  20-ին, հատկապես օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Ապրիլի 21-ին, 22-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում ապրիլի 19-ին և 22-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Ապրիլի 20-21-ը, 22-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամենաընթերցվածը