Կարեն Կարապետյանը բացառեց Միհրան Պողոսյանի ներկայությունը կառավարությունում

  • Ներքին կյանք - 20 Մարտի 2017, 20:39
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նախընտրական քարոզչություն էր իրականացնում Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քարոզարշավի շրջանակներում: Նրան հարցրել են, թե որտեղ է տեսնում այդ ընտրատարածքից պատգամավորի ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին: Վարչապետը հայտարարեց, թե ԱԺ մասով չի կարող ասել, սակայն Միհրան Պողոսյանին կառավարությունում չի տեսնում: