Հայաստանի տնտեսությունում պաշտոնական թվերով բարձր աճը շարունակվում է

  • Ներքին կյանք - 20 Մարտի 2017, 13:29
Հայաստանի տնտեսությունում պաշտոնական թվերով բարձր աճը շարունակվում է: Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է հունվար-փետրվար ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.2 տոկոս:

Էական աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում. արդյունաբերական արտադրանքի ծավալն այս ժամանահատվածում աճել է 16.1 տոկոսով: Առևտրի շրջանառությունը, որը հասարակության գնողունակության ցուցիչն է և որը վերջին երկու տարիներին անկում էր արձանագրել, այս տարվա երկու ամիսներին աճել է 9.6 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 10.4, ծառայությունների ծավալը՝ 11.1, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 1.1 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառությունն այս ընթացքում աճել է 22.2 տոկսով, այդ թվում՝ 20.1 տոկոսով աճել է արտահանումը, 23.5 տոկոսով՝ ներմուծումը:

Ամենաընթերցվածը