Հերքում Վահրամ Բաղդասարյանի վերաբերյալ հրապարակման մասին

  • Ներքին կյանք - 19 Մարտի 2017, 20:34
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային թեկնածու Վահրամ Բաղդասարյանի մամուլի պատասխանատու Յունոնա Մարտիրոսյանը հերքել է Lragir.am կայքում հրապարակված «ՀՀԿ թեկնածուն խոստացել է բանտից ազատել քրեական հեղինակությանը, եթե իրեն ձայն տան» վերնագրով հոդվածը:

Հերքման տեքստում, որը տեղադրվել է պատգամավորի Ֆեյսբուքի էջում, նշված է. «Վահրամ Բաղդասարյանը շուրջ 30 տարվա պետական-քաղաքական քաղաքակիրթ, պարկեշտ անցյալ ունեցող գործիչ է, Լոռու մարզում հարգված և սիրված, ընդունելի ու սպասված մարդ։ Նման տեղեկությունները անարդյունավետ են։ Հասկանում ենք, իհարկե, որ նրանք, ովքեր ցանկանում են նման անհեթեթություններով սևացնել Վահրամ Բաղդասարյանի բարի համբավը հետապնդում են միայն մեկ նպատակ՝ ստվեր նետել քաղաքակիրթ քարոզարշավի վրա, արատավորել օրենքի տառին համապատասխան նախընտրական գործընթացները։ 3 անգամ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրված թեկնածուն իր հույսը կարող է կապել միայն ընտրողների հետ, որոնց հարգանքն ու վստահությունը, հավատն ու սերը վաստակել է ինքնուրույն։ Նյութական բարիքներով, անիրական խոստումներով կամ այլ ձևերով ընտրարշավ անցկացնելը Վահրամ Բաղդասարյանի գործելաոճի սահմաններից դուրս են», - նշված է հերքման տեքստում։

Ամենաընթերցվածը