«Արփինե Հովհաննիսյանը կմնա, հանգիստ եղեք». Վարչապետ

  • Ներքին կյանք - 19 Մարտի 2017, 13:25

Խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցութան հաջողության հասնելու պարագայում կառավարության կազմում ապրիլի 3-ից հետո արմատական փոփոխություններ չեն կատարվելու: Այդ մասին Ալավերդիում բնակիչներից մեկի հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:

«Այժմ մենք լավ թափ ենք հավաքել, և եթե չկանգնեցնեն, այդպես էլ շարունակելու ենք: Ներկայի կառավարության կազմում ունենք հայրենասեր թիմ, որ թեմայի մեջ է, ձեռքն ազդակի վրա: Ապրիլի երկուսից հետո ռադիկալ փոփոխություններ չեն լինելու, այս թիմը տրամադրված է ծառայել երկրին, և միշտ աշխատելու է է՛լ ավելի բարելավել իր գործունեությունը, քանի որ միշտ սովորելու տեղ կա»,-նշեց Կարեն Կարապետյանը: 

Բնակիչներից մեկի հարցին, թե հանդիպմանը ներկա երկու նախարարները՝ ՀՀ արդարադատության և Մշակույթի նախարարներ Արփինե Հովհաննիսյանը և Արմեն Ամիրյանը մնալո՞ւ են իրենց  պաշտոններում, վարչապետը պատասխանեց. «Հանգիստ եղեք»:

Ամենաընթերցվածը