ՀՀԿ թեկնածուն խոստացել է բանտից ազատել քրեական հեղինակությանը, եթե իրեն ձայն տան

  • Ներքին կյանք - 19 Մարտի 2017, 13:01
Լոռու մարզում նախընտրական նոր զարգացումներ են տեղի ունենում: ՀՀԿ ռեյտինգային թեկնածու առաջադրված Վահրամ Բաղդասարյանը ջանք չի խնայում, որպեսզի ռեյտինգային թեկնածուների թվում ընտրողների ձայներով առաջին կամ գոնե երկրոդ տեղը գրավի: Նրա հիմնական մրցակիցներն են ՀՀԿ պատգամավորներ Կարեն Կարապետյանն ու Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադը:

Մասնավորապես, ըստ մամուլի տեղեկությունների, Բաղդասարյանի համար Վանաձորի տարբեր թաղամասերում աշխատում են քրեական հեղինակությունները:

Նոր տեղեկություն է ստացվել մարզի Դարպաս գյուղից: Գյուղացիները պատմել են, որ Վահրամ Բաղդասարյանը փորձում է գյուղից 300-400 ձայն ստանալ: Իսկ դրան հասնելու համար նա գյուղի երիտասարդությանը ու գյուղապետին խոստացել է բանտից ազատել Դարպասի ավագանու նախկին անդամ Բիլոյանին:

Բիլոյանը գյուղում հեղինակություն է համարվում, ըստ տեղեկությունների, դատապարտված է սպանության համար:

Մեր տեղեկություններով՝ Վահրամ Բաղդասրայանն ասել է, որ եթե այդքան ձայն ստանա գյուղից, ավագանու նախկին անդամը ազատության մեջ կհայտնվի: Ասում են՝ գյուղացիներն արդեն լծվել են Բաղդասարյանի օգտին ձայներ հավաքելու գործին:

Ամենաընթերցվածը