Վարդենյաց լեռնանցքը փակ է

  • Ներքին կյանք - 19 Մարտի 2017, 10:10
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Թալինի, Արթիկի, Գյումրու, Սպիտակի, Արագածի, Սևանի, Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ մերկասառույց է:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ամենաընթերցվածը