Առողջապահության նախարարությունը պարզաբանել է պետպատվերի սպառման տեղեկությունը

  • Ներքին կյանք - 18 Մարտի 2017, 18:59
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պլանային հիվանդանոցային բժշկական օգնության և դժվարմատչելի ծառայությունների մատուցման կարգը հստակ կանոնակարգված է, ինչն ապահովում է ազգաբնակչության բժշկական սպասարկման կայունությունը և թափանցիկ վերահսկողությունը ռեսուրսների սպառման նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով վերջին շրջանում պետական պատվերի սպառման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներին, նշել է, որ մասնավորապես, կարգով նախատեսվում է բժշկական հաստատությունների կողմից պլանային բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների հերթագրում` հիմնվելով բժշկական օգնության առաջնահերթության սկզբունքների վրա, որոնք գործում են աշխարհի բոլոր երկրներում։

«Անհրաժեշտ է ընդգծել, որ հերթագրումների կարգը չի տարածվում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող անձնանց վրա: Վերջիններին բժշկական օգնությունը մատուցվում է առանց որևէ հերթագրումների` համաձայն բժշկական ցուցումների:

Հավելյալ տեղեկատվության անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության շուրջօրյա թեժ գիծ` 8003 համարով», մասնավորապես նշել է Հայթայանը:

Ամենաընթերցվածը