«Ասացին, որ հաջորդ անգամ գալու են միասին գնանք Ղարաբաղ». Ծառուկյան

  • Ներքին կյանք - 18 Մարտի 2017, 15:56
Ծառուկյան դաշինքի հանրահավաքն այսօր անցկացվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այսօր իրենց քարոզարշավին միացել են Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի ներկայացուցիչները, պատգամավորներ Եվրոպական պառլամենտից, ԱՄՆ Հանրապետական կուսակցության ու Ավստրալիայի ներկայացուցիչները:

«Վաղը իրանք գնալու են Թուրքիայի սահման, պետք է հարցեր բարձրացնեն այդ սահմանը բացելու համար: Ասացին, որ հաջորդ անգամ գալու են միասին գնանք Ղարաբաղ», նշեց Ծառուկյանը:

Նա ընտրողներին ներկայացրեց իրենց նախընտրական ծրագիրը՝ նշելով, որ բոլոր կուսակցություններն այս օրերին գեղեցիկ ծրագրեր են ներկայացնում, խոստանում Հայաստանը վերածել Շվեյցարիայի:

«Բայց ամենակարևորը ոչ թե ծրագրերն են, այլ մարդկանց գործերը, արարքները, կամեցողությունը: Դուք նայեք՝ մարդը իրական կյանքում արել ա, թե չի արել: Առաջին հերթին պետք ա ներդրումներ լինեն, առանց ներդրում ոչինչ չի ըլնում», ասաց Ծառուկյանը: