Սեյրան Օհանյանն ասել է, թե ինչ է պետք լիարժեք անվտանգության համար

  • Ներքին կյանք - 18 Մարտի 2017, 15:30
«Մենք դանդաղ աշխատանքը բացառում ենք, մեզ անհրաժեշտ են կտրուկ ու կոշտ բարեփոխումներ: Գնալու ենք մինչև վերջ», Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպուման ժամանակ մարտի 18-ին հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը: Նա հավելեց, որ իրենք համարձակ գործողությունների կողմնակից են: Խոսք տվեց, որ յուրաքանչյուր անհատի պատվի համար պայքարելու են, հաշվետու են լինելու ժողովրդին:

Սեյրան Օհանյանը մարզի բնակչությանը մանրամանսեց իրենց նախընտրական ծրագիրը: Նա նշեց, որ երկրում համակարգային փոփոխություն անելու անհրաժեշտություն կա:
«Համակարգային փոփոխություն ենք անելու, քաղաքական մենաշնորհն ենք վերցնելու, տնտեսական մենաշնորհը, սոցիալ-կենցաղային բնագավառում ենք բարեփոխում անելու: Գտնվելով երկար տարիների մեր կառավարման համակարգում՝ մենք տեսել ենք, թե ինչ խնդիրներ կան նաև անվտանգության հարցերը լուծելու համար: Անվտանգությունը լիարժեք ձևավորելու համար մեզ ամուր թիկունք է պետք, ամուր տնտեսություն, արդար մթնոլորտ», ասաց նա:
Օհանյանը հավելեց, որ իրենք արտոնություններ են տալու սահմանային բնակավայրերին, փոքր ու միջին բիզնեսին, լուծելու են օրեցօր սրվող ժողովրդագրական խնդիրները:

Ամենաընթերցվածը