Հանկարծ իրար չխառնեք. Կարեն Կարապետյանի կոչը Տավուշում

  • Ներքին կյանք - 18 Մարտի 2017, 15:04
Միայն Տավուշում այս տարի բացվելու է 900 աշխատատեղ, տարբեր ծրագրեր են իրագործվելու, այսօր Իջևանում նախընտրական հանդիպումների շրջանակներում հայտարարեց Արդարադատության նախարար Արփինե Հովաննիսյանը: Նա հավելեց, որ խոսքը վարեբերում է այս տարվա ծրագրերին, որոնք իրատեսական ու հստակ են:

«Մենք ձեզ չենք խոստանում, որ ամեն ինչ ու միանգամից լավ է լինելու: Մենք ձեզ ասում ենք, որ խոստումներ չենք տալու, որոնք իրականացնելու մեծ շանս չունենք: Մենք ձեզ պատմում ենք մեր ծրագրերի մասին և պատմում ենք հավատով, վստահությանբ ու հույսով, որ այստեղ հավաքվածներդ, ունենալով բազմաթիվ խնդիրներ, հավատաք մեր պատմածին: Այն օրը, երբ կգա վստահության քվեն տալու ժամանակը, դուք ձեր քվեն տաք մեզ, այդ տված քվեն լինելու է ոչ թե խոստման, այլ ծրագրի, կատարած աշխատանքի և քաղած դասի վրա կառուցված հստակ ծրագրի համար»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ հավելեց, որ այս օրերին մարդիկ խոստումների պակաս չունեն, բայց պետք է ողջամիտ ընտրություն կատարեն:
«Ձեզ խոստանում են ամեն ինչ։ Երբեմն ավելի լավ է ընտրել բարդ թվացող ճանապարհը, որը տանում է հստակ խնդիրների լուծման ճանապարհով։ Ամեն խոստումի համար մարդիկ պետք է հաշվետու լինեն ձեզ։ Խոստումներ տվողները վաղը ասելու են՝ մեր ձեռքն ի՞նչ կար, մենք մեծամասնություն չենք»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց Տավուշում առաջադրված ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներին՝ ասելով, որ նրանք համերաշխ են պայքարում: «Հանկարծ իրար չխառնեք, ուռա», կոչ արեց Կարեն Կարապետյանը:

Ամենաընթերցվածը