«Դուք էդ շանսը ինձ պտի տաք». Վարչապետն իր հետագա պաշտոնավարման մասին

  • Ներքին կյանք - 18 Մարտի 2017, 13:22
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նախընտրական հանդիպում է ունենում Տավուշի մարզում: Դիլիջանի բնակչության հետ հանդիպման ժամանակ վարչապետին հարցրին, թե որքանո՞վ է երաշխավորում, որ եթե այսօր մարդիկ ՀՀԿ-ին ընտրեն, հաջորդ հինգ տարիների ընթացքում ինքը կլինի հանրապետության վարչապետը:

“Էդ ոնց որ մարզպետի պատրաստած հարցն ա”,- արձագանքեց Կարեն Կարապետյանը:

Հարց տվող քաղաքացին պարզաբանեց, որ բացարձակ կապ չունի մարզպետի հետ, Դիլիջանի միջազգային դպրոցի աշխատակից է:

«Ամբողջ խնդիր նա ա, որ ես ձեզ չպիտի երաշխավորեմ, դուք էդ շանսը ինձ պտի տաք: Հիմա, եթե դուք էդ շանսը տաք, դրանից հետո ինձնից կպահանջեք», պատասխանեց Կարեն Կարապետյանը: