ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

  • Ներքին կյանք - 18 Մարտի 2017, 11:49
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը: Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին առկա է մառախուղ: Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում տեղում է  թույլ ձյուն: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ամենաընթերցվածը