Հաշվեհարդար. Ինչով ավարտվեց

  • Ներքին կյանք - 18 Մարտի 2017, 10:48
Երեկ տեղեկություն էր տարածվել, որ Աջափնյակում բախում է եղել ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի ու ԲՀԿ թեկնածու Վահան Կարապետյանի կողմնակիցների միջեւ:

ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն էր տարածել, որ Արման Սահակյանի թիմակիցները, «խուժանն ու թմրամոլները» դարանակալել եւ փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ: Նա գրել էր նաեւ, որ ապրիլի 2-ից հետո բոլոր մեղավորները պատժվելու են:

Ի պատասխան, ՀՀԿ Աջափնյակի կառույցը տարածել էր հայտարարություն, որում ասվում էր, որ միջադեպի մեղավորը Վահան Կարապետյանն է, եւ որ մեղավորները պետք է պատժվեն:

Այսինքն, եւ ՀՀԿ-ն, եւ ԲՀԿ-ն հաստատել են միջադեպի փաստը:

Երեկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վահան Կարապետյանը ոստիկանությունում հայտարարություն է տվել, որ իր դեմ բռնություն չի կիրառվել: Իսկ ԲՀԿ խոսնակն էլ Ֆեյսբուքի իր էջից հեռացրել էր այդ հայտարարությունը։

Ամենաընթերցվածը