Ոստիկանապետը հաշտեցրել է ՕՐՕ դաշինքի ներկայացուցչին ու Երանոսյանին. Ժողովուրդ

  • Ներքին կյանք - 18 Մարտի 2017, 08:42
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է Երանոսյանի ու միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած երիտասարդներից մեկի՝ Հակոբ Մելքոնյանի հոր՝ Մանվել Մելքոնյանի հետ, հաշտեցրել նրանց:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախընտրական դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանն ասել է. «Խնդիրն այն է, որ չթողնեինք՝ համայնքում զարգացումներ լինեին, մնացածը օրինական ընթացք կտրվի»:

Օհանյանը նաև հաստատել է մեր հրապարակած լուրը, որ առաջին միջադեպից հետո ինքը հանդիպել է փոխոստիկանապետին.«Ես դեպքի հենց առաջին օրն էլ եղել և խոսել եմ Լևոն Երանոսյանի հետ, այնուհետև երեկ եղել եմ հիվանդանոցում, տեսել եմ, թե ինչ վիճակում են մեր համակիրները: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի զարգացումներ չլինեն, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում»:

Ամենաընթերցվածը