«Ծառուկյան» դաշինքի թեկնածուն ոստիկանությունում հայտնել է, որ իր հետ կապված միջադեպ տեղի չի ունեցել

  • Ներքին կյանք - 17 Մարտի 2017, 18:28
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Վահան Կարապետյանն մարտի 17-ին բացատրություն է տվել ոստիկանությունում։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ոստիկանության լրատվության ծառայությունից:

«Վահան Կարապետյանը բացատրություն է տվել ոստիկանությունում: Նա ասել է, որ միջադեպ տեղի չի ունեցել, ինքը պարզապես ընկել է, սակայն ոստիկանությունը շարունակում է դեպքի առթիվ նյութեր նախապատրաստել»,- հայտնեցին ոստիկանությունից։

Ամենաընթերցվածը