«Վարչապետի հետ հանդիպումը ստիպողական չէ, վանաձորցիների մեծ մասը մեծ սիրով կցանկանա գալ». Վանաձորի քաղաքապետ

  • Ներքին կյանք - 17 Մարտի 2017, 14:01
Վարչապետ Կարեն Կարապետյանը վաղը նախընտրական քարզչություն կանցկացնի Լոռու մարզում: Մարզկենտրոն Վանաձորի իշխանություններն արդեն պատրաստվում են վարչապետի այցին: Մեր ունեցած տեղեկություններով՝ Վանաձորի դպրոցների ուսուցիչներին, ինչպես նաև պետական համակարգի աշխատակիցներին արդեն խստորեն հրահանգվել է ներկա լինել վարչապետի հետ հանդիպմանը: Նրանց հանձնարարվել է վաղը ժամը 17:00-ին հավաքվել Վանաձորի քաղաքապետարանին հարող կենտրոնական հրապարակում:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ թե մարդկանց հրահանգել են, այլ իրազեկել:

“Ոչ մեկին ոչ մի բան հրահանգված չի: Ուղղակի պիտի իրազեկենք, որ այց է նախատեսվում: Եվ ընդհանրապես տոնական ինչ-որ համերգային ծրագիր էլ կա, հետևաբար որևէ մեկին հրահանգավորելու խնդիր իմ ժամանակաշրջանում չի առաջացել”, ասաց Վանաձորի քաաղքապետը:

Նա նաև հավելեց, որ վարչապետի հեղինակությունը թույլ չի տալիս պարտադրանք բառը կիրառել: «Ո՞նց կարա պարտադրվի, կամ վարչապետի հեղինակությունը թո՞ւյլ է տալիս պարտադրանք բառը կիրառել: Կարծում եմ՝ վանաձորցիների մեծ մասը մեծ սիրով կցանկանա գալ: Սիրով կգան վարչապետի բռնած նոր ուղու, նոր քաղաքականության մասին լսելու”, նշեց նա:

Ամենաընթերցվածը