Ոչ մի թաղային կերպար կամ հանցագործ չի կարող ստվերել ընտրական գործընթացների խաղաղ անցկացումը. Արտակ Զաքարյան

  • Ներքին կյանք - 17 Մարտի 2017, 13:58

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արտակ Զաքարյանը գերխնդիր է համարում անբիծ եւ իրավական չափորոշիչներին ամբողջությամբ համապատասխանող ընտրությունների անցկացումը: Եվ անդրադառնալով  մարտի 12-ին Ջրառատում տեղի ունեցած միջադեպին՝ նա նշՍ ց, որ որեւէ գյուղապետ, ընդդիմադիր ուժ, թաղային կերպար կամ  հանցագործ չի կարող ստվերել դա:

«Շատ անգամ ընդդիմադիրները կամ այլ անձինք հրահրում են նման երեւույթներում: Ընտրությունները մեծ գործընթաց են, որում հասարակության ճնշող մեծամասնությունն է ներգրավված. ոմանք սատարում են այս կամ այն քաղաքական ուժին, դիտորդական առաքելություն իրականացնում, լուսաբանում, քիչ չեն այն մարդիկ, ովքեր իրենց առօրյայի մեծ մասը պլանավորում են  նախընտրական գործընթացներով: Եվ եթե  կա  լարված հարաբերություն,  դա չպետք է անցնի սահմանը, որից հետո դա կորակվի որպես քրեական կամ անթույլատրելի արարք: Մենք դատապարտում ենք սա եւ քաղաքական ուժերիՍ կոչ ենք անում անհարկի չլարել իրավիճակը, եւ եթե տեղի են ունեցել նման միջադեպեր,  ապա դա չքաղաքականացնել եւ դիտարկել որպես պատժելի արարք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ կան երեւույթներ, որոնք հրահրում են նման անթույլատրելի արարքներ, որի պարագայում էլ ողջ տեղեկատվական դաշտը կենտրոնանում է այդ հանգամանքի վրա:

«Մենք պետք է համերաշխ, խաղաղ ընտրական գործընթաց ունենանք, ինչի արդյունքում կկարողանանք լիարժեք իրավական հիմքի վրա ձեւավորված խորհրդարան ունենալ», եզրափակեց ՀՀԿ պատգամավորության թեկնածուն:

Ամենաընթերցվածը