Գլխավոր դատախազը ոստիկանությանը հանձնարարել է պարզել ԲՀԿ պատգամավորի ծեծի հանգամանքները

  • Ներքին կյանք - 17 Մարտի 2017, 12:21

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է ՀՀ ոստիկանությանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով իրականացնել ստուգողական գործողություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում պատգամավոր Վահան Կարապետյանի (ով թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված է նաև ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում` որպես պատգամավորության թեկնածու) հետ կապված միջադեպի առնչությամբ։

Մամուլում տարածված որոշ տեղեկությունների համաձայն՝ Վահան Կարապետյանը եւ նրա թիմակիցներից եւս չորսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել՝ թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արման Սահակյանի թիմակիցների հետ միջադեպի հետևանքով, ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաընթերցվածը