Վաղը քաղաքագետ եւ հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է

  • Ներքին կյանք - 17 Մարտի 2017, 11:26

Վաղը, մարտի 18-ին, քաղաքագետ եւ հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով արդեն ավանդույթ է դարձել այցելել նախ նրա շիրիմին, ապա շարունակել օրը նրան նվիրված միջոցառմամբ։

Այցելությունը շիրիմին նախատեսված է ժամը 12-ին (Շահումյանի գերեզմանոց), իսկ ժամը 13.00-ից Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի կունենա ամենամյա մրցանակաբաշխությունը, «Տիգրան Հայրապետյան» հասարակագիտական նախագծերի ստուգատեսը, Տիգրան Հայրապետյան գրադարանի եւ մեդիագրադարանի նոր կայքերի ներկայացումը, Տիգրան Հայրապետյանի նոր բլոգի ներկայացումը։

Սիրով սպասում ենք բոլորիդ:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Տիգրան Հայրապետյան հիմնադրամ

Ամենաընթերցվածը