Ծառուկյան դաշինքում հաշվում են ձայները. Իրատես

  • Ներքին կյանք - 17 Մարտի 2017, 09:27
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Ծառուկյան» դաշինքում կարծիքները կիսվում են` ապրիլի երկուսին ստանալիք իրենց քվեների տոկոսների մասով. առավել իրատեսները պնդում են, որ կստանան 18-20 տոկոս, լավատեսները` մինչև 30 տոկոս, իդեալիստները կարծում են, որ մեծամասնություն կլինեն:

«Եթե հենց սկզբից Տիգրան Մուկուչյանը, իշխանության պատվերով, մեր թափանիվի մեջ սեպ չխրեր, հենց այդպես էլ կլիներ»,- պնդում են նրանք:

Դաշինքում տարակարծիք են նաև ՀՀԿ-ի հետ հետագա կոալիցիա կազմելու հարցում: Չնայած արված հայտարարություններին, որ ՀՀԿ-ի հետ իրենք կոալիցիա չեն կազմելու, դաշինքի անցուդարձից տեղյակ մեր աղբյուրներն ասում են` Ծառուկյանը սկզբունքորեն չի բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարը»:

Ամենաընթերցվածը