Հաց բերողը ոչ թե այս համակարգի զոհն էր, այլ այս համակարգի ձեռքով սպանվեց

    • Ներքին կյանք - 17 Մարտի 2017, 08:57
«Հաց բերողը ոչ թե այս համակարգի զոհն էր, այլ այս համակարգի ձեռքով սպանվեց։ Եթե հիվանդ մարդուն այդպիսի պայմաններում են պահում, որը հավասար է խոշտանգման, դա սպանություն էր։ Մեր ժողովուրդը շատ մեծ կորուստ է կրել ու այդ կորուստը հասցրել են այն մարդիկ, որոնք երկիրը հասցրել են այս վիճակին։ Հիմա ես ուղղակի չեմ կարողանում մտքերս ժողովել», Lragir.am-ի հետ զրույցում ասել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը։

Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է կարողանա ինքնակազմակերպվել և արդարադատություն իրականացնել։ Այս իրավիճակում մենք բոլորս ենք արժանանալու այդ նույն ճակատագրին։

Արմենակ Կյուրեղյանը նաև նշել է, որ «Հաց բերողը» շատ դասեր տվեց բոլորիս։

Երբ Հաց բերող Արթուր Սարգսյանը կալանավայրում հացադուլ էր հայտարարել, Արմենակ Կյուրեղյանը մեզ հետ զրույցում նշել էր. «Իմ կարծիքով՝ այս ամենն արդեն վերածվում է չարի ու բարու պատերազմի՝ հասնելով այն մարդուն, որը քաղաքականության մեջ չէ, պարզապես ժողովրդի մեջ հեղինակություն ունի որպես բարոյական ու անձնազոհության կերպար, և նրա նկատմամբ նման քայլ կատարելն ինձ համար անհասկանալի է»։

Ամենաընթերցվածը