Հաց բերողի ինքնազոհաբերումը պետք է մղի բոլորիս համախմբման եւ համատեղ պայքարի հանուն իշխանափոխության. Հայտարարություն

  • Ներքին կյանք - 17 Մարտի 2017, 08:24
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը  որպես հարգանքի տուրք Հաց Բերող Արթուր Սարգսյանի պայծառ հիշատակի վաղը` մարտի 17-ին, չի իրականացնի որեւէ նախընտրական քարոզչություն: Մենք մեր մտքերով վաղը կլինենք Արթուրի հետ:

Մենք նաեւ գտնում ենք, որ  Հաց Բերող Արթուր Սարգսյանի ինքնազոհաբերությունը չպետք է եւ չի կարող անհետեւանք մնալ եւ պետք է մղի բոլորիս ոչ թե հուսալքման, այլ համախմբման եւ համատեղ պայքարի:

Մենք պարտավորվում ենք հստակ քայլեր նախաձեռնել մեր ժողովրդի եւ նրա առողջ ուժերի համախմբման եւ իշխանափոխություն իրականացնելու հրամայականով: 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբ

Ամենաընթերցվածը