Ազատ դեմոկրատների հայտարարությունը Հաց բերողի մահվան կապակցությամբ

  • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 21:33
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խորը ցավ է հայտնում Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ։

Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում Արթուր Սարգսյանի ընտանիքին և հարազատներին։

Հաց բերողը ՀՀ-ում արդարադատության բացակայության զոհ է։ Նա՝ որպես ՀՀ ազատ քաղաքացի, իրեն զոհաբերեց հանուն փոփոխությունների և հանուն ավելի լավ Հայաստանի՝ դառնալով պայքարի յուրօրինակ խորհրդանիշ։

Անգնահատելի է Հաց բերողի պայքարը հանուն համամարդկային արժեքների, և դա պետք է լինի ազդակ բոլորիս, որ ՀՀ-ում արդարադատության հաստատման, ՀՀ քաղաքացու իրավունքների և ազատությունների համար պայքարը պետք է շարունակել ու հասցնել հաղթական ավարտի։

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

Ամենաընթերցվածը