Գևորգ Կոստանյանն անդրադարձավ ընտրություններից հետո նոր պաշտոն զբաղեցնելու հնարավորությանը

  • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 17:17
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ Նախագահի խորհրդական Գևորգ Կոստանյանի՝ ընտրություններից հետո գործադիր կամ օրենսդիր մարմնում ներգրավված լինելը ցույց կտա ժամանակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 16-ին «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ ասաց  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին ՀՀԿ համապետական ցուցակում ընդգրկված լինելու մասին հարցին:

«Անկախ նրանից, թե ինչ պաշտոն եմ զբաղեցրել, որտեղ եմ գործունեություն իրականացրել, տեսել եք, որ ես բացառապես սահմանափակվել եմ մասնագիտական հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց»,- ասաց նա:

Հարցին, եթե ՀՀԿ-ն հավաքի այնքան ձայն, որ Կոստանյանը լինի անցողիկ հորիզոնականում, արդյո՞ք նա կաշխատի որպես պատգամավոր, Կոստանյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա»:

Գևորգ Կոստանյանը պատգամավորության թեկնածու է և զբաղեցնում է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 25-րդ հորիզոնականը:

Ամենաընթերցվածը