Իրացման գոտիների բնակիչները նորից բողոքում են. նրանք փակեցին Տիգրան Մեծ պողոտան

    • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 17:08
Իրացման գոտիների՝ Բյուզանդի, Լալայանց փողոցների ու 33-րդ թաղամասի (Ֆիրդուս) նախկին բնակիչները, այսօր դարձյալ բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ: Նրանք պնդում են, որ կառավարությունն իրենց խաբել է, չի լուծում իրենց բնակարանային խնդիրը:

Նրանք իրենց տների դիմաց գումարային փոխհատուցում են ուզում՝ 1 քմ դիմաց առնվազն 1000 դոլար: Այնինչ, կառավարությունն այսօր նրանց 650 դոլար է առաջարկում կամ բնակարաններ այլ թաղամասերում, որոնք, բնակիչների խոսքով, ընդամենը 4 պատեր են:

Բնակիչները հանդիպում են պահանջում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նրանք այսօր մի քանի րոպեով փակեցին Տիգրան Մեծ պողոտան:

Մանրամասները տեսանյութում