Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ-ից կմասնակցի ավելի քան 160 դիտորդ

  • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 17:04
ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է Հայաստանում խորհդարանական ընտրությունների մշտադիտարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբից, ընտրությունների մշտադիտարկման շրջանակում ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին հանդիպել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Հանդիպմանը հայկական կողմը տեղեկացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեության սկզբունքների մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները, և նշել են, որ դրանք համապատասխանում են ժողովրդավարական սկզբունքներին և ուղղված են ընտրողների վստահության բարձրացմանը:

Շարունակվում է ԱՊՀ-ի կողմից դիտորդական առաքելության ձևավորման գործընթացը: Հայաստանի ԿԸՀ ուղարկվել են 160-ից ավելի ԱՊՀ դիտորդների հավատարմագրման փաստաթղթեր: Այդ կազմում կան ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայից: Դիտորդական առաքելությունը իր գործունեության մասին կտեղեկացնի լրատվամիջոցներին: ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է Հայաստանում խորհդարանական ընտրությունների մշտադիտարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբից, ընտրությունների մշտադիտարկման շրջանակում ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին հանդիպել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Հանդիպմանը հայկական կողմը տեղեկացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեության սկզբունքների մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները, և նշել են, որ դրանք համապատասխանում են ժողովրդավարական սկզբունքներին և ուղղված են ընտրողների վստահության բարձրացմանը:

Շարունակվում է ԱՊՀ-ի կողմից դիտորդական առաքելության ձևավորման գործընթացը: Հայաստանի ԿԸՀ ուղարկվել են 160-ից ավելի ԱՊՀ դիտորդների հավատարմագրման փաստաթղթեր: Այդ կազմում կան ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայից: Դիտորդական առաքելությունը իր գործունեության մասին կտեղեկացնի լրատվամիջոցներին:

Ամենաընթերցվածը