«Ես իմ պատիվը չեմ վաճառելու, կոալիցիա չեմ կազմելու». Ծառուկյան

  • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 15:32
Գյումրիում այսօր Ծառուկյան դաշինքը հանրահավաք է անցկացրել: Գյումրեցիները դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին դիմում էին “մեր թագավոր ախպեր, մեր Ծառուկյան ջան” բացականչություններով:

“Մինչև այստեղ հասնելը, 10 տեղ ճանապարհները փակել են, մարդիկ ասում էին՝ փրկեք, պարոն Ծառուկյան: Ես պատրաստ եմ փրկելու, ճանապարհն էլ գիտեմ, ուղղությունն էլ գիտեմ, ցանկությունն էլ ունեմ: Ես պարտք ունեմ ձեզ տալու, այլ ոչ թե բարեգործություն, համակարգ եմ փոխելու”, Գյումրիում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ ընտանիք կա, որն ամիսներով միս չի ուտում: “Մեղավորը դուք եք, հիմա ընտրությունը պրծավ, հինգ տարի ո՞նց եք ապրելու”, մարդկանց դիմեց նա: Ծառուկյանը հավելեց, որ ինչ ասում է, կիրականանա, բայց ժողովուրդը պետք է իրենց 50+1 տոկոս ձայն տա:

Նա հավելեց, որ չի պատրաստվում կոալիցիա կազմել իշխանությունների հետ: “Ասում են՝ պայմանավորված ա, կոալիցիա են կազմելու: Ժողովուրդ ջան, ես իմ պատիվը չեմ վաճառելու: 2012 թվականին ես կոալիցիա չեմ մտել: Ինչ լավ ա չեմ մտել, ավելի շատ ձայներ եմ ունեցել: Իմ թիմակցիներին պաշտոններ պետք է տային, ես ասել եմ՝ ոչ, ժողովրդին խոսք եմ տվել: 2015 թվականին տեսաք ինչ եղավ: Ես իմ ժողովրդի մատը չեմ թողնի փուշ մտնի, արյունահեղության չեմ տանի, միայն բարեկեցիկ կյանք պտի ապահովեմ մեր ժողովրդի համար», հայտարարեց նա:

Ամենաընթերցվածը