ԵԼՔ դաշինքի անդամները հանդիպել են ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ

  • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 15:11
Մարտի 16-ին ԵԼՔ դաշինքի Կենտրոնական գրասենյակում դաշինքի անդամներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը և Արտակ Զեյնալյանը հյուրընկալել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի ընթացքի և ներքաղաքական իրավիճակի շուրջ։ Դաշինքի անդամները դեսպանին հայտնել են ընտրական գործընթացների մասին իրենց մտահոգությունները։

Ամենաընթերցվածը