Թեկնածուների միջև բախումները մշակույթի պակասից է. Արմեն Ամիրյան

    • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 14:22
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով նաև ՀՀԿ համամասնական ցուցակում է ընդգրկված, կարծում է, որ այս փուլում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջև բախումները փաստում են հետևյալը՝ հասարակության մեջ մշակութային պակաս կա, պետք է լրացնել այն:

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ամիրյանն անդրադարձավ նաև Ջրառատի դեպքերին՝ նշելով. «Եթե դուք նկատի ունեք այն բախումներն ու միջադեպերը, որ եղել են, դատապարտում եմ և կարծում եմ, որ պետք է օրենքի առջև պատասխան տան այդ մարդիկ, պարտադիր: Ցանկացած կուսակցություն մեր հասարակության հայելին է, և ցանկացած կուսակցության մեջ կան մարդիկ, որոնք կարող են նման վիճակ ստեղծել»:

Ամիրյանը հրաժարվեց քաղաքկան այլ հարցերի պատասխանել՝ պատճառաբանելով, թե կառավարության շենքում չի թույլատրվում քարոզչությամբ զբաղվել:

«ՀՀԿ շանսերը բարձր եմ գնահատում, որովհետև մեր ծրագրերը շատ իրատեսական են: Դուք հիմա ինձ անընդհատ մղում եք քարոզչության, բայց այս ժամը հարմար չէ, օրենք ենք խախտում, եկեք քարոզարշավին կասեմ»,- հավելեց նա:


Ամենաընթերցվածը