Կառավարությունը հաստատեց գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագիրը

  • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 12:37
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը: Ըստ այդմ՝ գյուղացիները հնարավորություն կունենան մատչելի պայմաններով, մասնավորապես, լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերել:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական տեխնիկան տնտեսվարողներին կտրամադրվի լիզինգային եղանակով, հաշվի առնելով 2013-2016 թվականներին գյուղացիական տնտեսություններին և համայնքներին լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման դրական փորձը և արդյունքները:

«Եթե մենք գյուղատնտեսության ոլորտում մեխանիզացիայի խնդիրները չլուծենք, առաջընթաց չենք ունենա: Պարոն Առաքելյան, եթե հատկացվող 2.2 մլրդ դրամը չբավականացնի, նոր ռեսուրս կգտնենք: Մաքսիմալ ուշադիր է պետք լինել: Կառավարության որոշումն ընդունելուց հետո չպետք է հանգստանաք և թողնեք ինքնահոսի, պետք է մեր համայնքներում մարզպետները, բոլորը, ձեր նախարարությունը զբաղվեն այս քարոզչությամբ և այս գործարքի ձեռքը բռնած գյուղատնտեսին ուղեկցեն` որտե՞ղ ա լիզնինգը տրամադրվում, ո՞նց ա լիզինգը ձևակերպվում, ամեն ինչով իրեն պետք է աջակցել», հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

Ամենաընթերցվածը