«Էլ երկար-բարակ չենք անում, քրթ կտրելու ենք»

  • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 11:55
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Պետական գույքի կառավարման ոլորտին տրված հանձնարարականներին: Նա Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին հարցրեց՝ պետական մասնակցություն ունեցող հիմնարկների հետ կապված հանձնարարականներ էին տրվել, որպեսզի իրենք ամփոփեին ֆինանսական արդյունքները, ամփոփե՞լ են:

«2017 թվականին ի՞նչ ցուցանիշներ ենք դնում իրենց առջև, ո՞վ է ծրագիրը փոխում, ո՞վ է ավելի տրամաբանական աշխատանք տալիս: Նյութերը պետք է որ ամփոփված լինեին, աշխատանքները ներկայացրե՞լ են», հարցրեց վարչապետը:

Աշոտ Մարկոսյանն ի պատասխան ասաց, որ հանձնարարականի ժամկետն այսօր է լրանում, բայց երեկ ամփոփել են գործադիր մարմինների արած առաջարկությունները: Ավելացնելու են իրենց առաջարկությունները, որտեղ հարցերի պատասխանները կան:

«Էն ինչ որ անհույս ա, տարեցտարի այ ըսենց գլորվում ա, վերացնում ենք: Էն, ինչ որ ծրագիրը պրինցիպիալ փոխում ա, և մենք հասկանում ենք, որ կարա փոխի, շանս ենք տալիս անելու: Էլ երկար-բարակ չենք անում, քրթ կտրելու ենք, էն որ տարեց տարի գալիս ա, չենք հասկանում ինչի ենք մենք սուբսիդավորում, արդյունք չկա, անձնակազմ ա պահում և այլն, կտրում ենք», ասաց Կարեն Կարապետյանը:

Ամենաընթերցվածը