Վարչապետը վառելիքի խնդրի վերաբերյալ հանձնարարականներ տվեց

  • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 11:41
Նավթամթերքի որակի վերաբերալ ուսումնասիրությունների արդյունքում բենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ խնդիրներ են արձանագրվել, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ: Արդյունքում՝ էական վնաս է պատճառվում սպառողներին և շուկային», նշեց վաչապետը:

Նա հանձնարարականներ տվեց: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում բեզինի, դիզվառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման և վերահկսման գործառույթներն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն` համապատասխան թույլտվությունները ըստ վառելիքի տեսակների տարանջատման վերաբերյալ: Պետք է հաշվի առնել շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը:

Վարչապետը նաև հանձնարարեց ՊԵԿ-ի հետ մշակել հստակ մեթոդաբանություն՝ ոլորտի խնդիրները վերհանելու և կանխարգելելու համար:

Ամենաընթերցվածը