Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ

  • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 11:24

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող իրացման  գոտիների բնակիչները քիչ առաջ փորձ են արել փակել կառավարության շենքին հարակից Տիգրան Մեծ փողոցը: Ոստիկանները բնակիչներին դուրս են հանել փողոցից, տեղի է ունեցել քաշքշուկ: Մարդիկ ասում են, որ չեն հանդարտվելու, նորից փորձելու են փակել փողոցը: Նրանք հանդիպում են պահանջսում վարչապետ Կարեն Կարապետյանի ու նրա խորհրդական Հայկ Դավթյանի հետ: Բնակիչների խոսքով՝ չնայած խոստումներին, իրենց բնակարանային խնդիրները չեն լուծվում: Մանրամասները ավելի ուշ:

Ամենաընթերցվածը