Հզոր ցիկլոն է մտնում Հայաստան. ձյուն կտեղա

  • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 11:06

Հայաստանի տարածքը մարտի 16-ին կեսօրից հետո և առաջիկա գիշերը, մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Նշված ժամանակահատվածում հանրապետության բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Լեռնային մարզերում կտեղա առատ ձյուն, նախալեռնային գոտիներում թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց»,- նշել է Գագիկ Սուրենյանը:

Հովտային գոտիներում սպասվող տեղումները կլինեն անձրևի տեսքով: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամենաընթերցվածը