Արկղերով փող են տարել գյուղապետարաններ

  • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 09:30
Լոռու մարզում իրար հետ մրցում են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված երեք «ծանրքաշայիններ»՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Արկադի Համբարձումյանը՝ Դերժավա, եւ Կարեն Կարապետյանը:

Արկադի Համբարձումյանը անվճար բուժում է խոստանում մարդկանց, եթե իրեն ընտրեն: Վահրամ Բաղդասարյանի համար, ըստ մամուլի հրապարակումների, աշխատելու են քրեական «հեղինակությունները», մասնավորապես «Նեգրը», ում վերջերս Բաղդասարյանն ազատել է կալանքից:

Ըստ տեղեկությունների՝ Ստեփանավանի տարածաշրջանի Կուրթան, Վարդաբլուր, Հոբարձի գյուղերում օրերս Կարեն Կարապետյանը մեկ ընտրողի հաշվով 20 հազար դրամ է հատկացրել գյուղապետարաններին: Ականատեսները պատմում են, որ տեսել են, թե ինչպես են արկղերով գումարը տարել գյուղապետարաններ:

Ըստ տեղեկությունների՝ այդ գումարից 10 հազար դրամը պետք է բաժանվի ընտրողներին, իսկ 10 հազարը գյուղապետերը պետք է հատկացնեն գյուղերի փողոցների ասֆալտապատմանը: 

Ամենաընթերցվածը