Ութ տարում հարյուր հազար մարդ ստացել են իրենց ավանդները. Արթուր Բաղդասարյան

  • Ներքին կյանք - 16 Փետրվարի 2017, 15:31
«Ես խոսում եմ փաստերից: Շատ վատ է, որ Աղվան Վարդանյանը, սոցապ նախարար լինելով մտածում է, որ երեսուն տարի է պետք ավանդները վերադարձնելու համար: Ես ձեզ բերում եմ փաստ, որ ութ տարում 100 հազար մարդ ստացել է իր ավանդները: 41 մլն դոլարից ավելի: Մեր հեղինակած օրենքներով Հայաստանում ավանդները ստացել են Հայրենական պատերազմի բոլոր վետերանները, Արցախյան ազատամարտում զոհված բոլոր ազատամարտիկները, նրանց ընտանիքները: Սրանք կենդանի փաստեր են եւ 30 տարի մեզ պետք չէ»,- այս մասին այսօր կայացած ասուլիսում ասել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: