ՀՀԿ-ն հեռացրել է Սուրիկ Խաչատրյանին

  • Ներքին կյանք - 08 Հունվարի 2017, 16:01
Հունվարի 3-ին Կապանում տեղի է ունեցել Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի 22 անդամներից 17-ը, տեղեկացնում ՀՀԿ պաշտոնական կայքը: Օրակարգում Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունն էր:

ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Բաց քվեարկությամբ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է ընտրվել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Ամենաընթերցվածը