Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է

  • Ներքին կյանք - 05 Հունվարի 2017, 19:27
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2016 թվականին 2015-ի համեմատ աճ է արձանագրել: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016-ի հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 8.0 տոկոսով: Այդ թվում՝ ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 11.3, ԵՄ երկների հետ՝ 1.9, իսկ այլ երկրների հետ՝ 9.4 տոկոսով:

Հայաստանի առևտրաշրջանառությունը էական աճ է արձանագրել Վրաստանի հետ՝ 31.3 տոկոս, Կանադայի հետ՝ 22 տոկոս, Շվեյցարիայի հետ՝ 39.9 տոկոս, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ 2.3 անգամ, Բուլղարիայի հետ՝ 85.0 տոկոս, Կիպրոսի հետ՝ 2 անգամ, Լյուքսեմբուրգի հետ՝ 3.4 անգամ: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է 14.8, Ղազախստանի հետ՝ 56.9, Բելառուսի հետ՝ 14.5 տոկոսով:

Նույն ժամանակահատվածում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն անկում է ապրել խոշոր երկրներից ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի, Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի հետ:

Ամենաընթերցվածը